Գեղարքունիքի մարզից տարածքներ ունենք օկուպացված և այնտեղից դուրս պետք է գան. Կարեն Սարգսյան
«Գեղարքունիքում սահմանազատման պրոցեսները եթե սկսվեն, ապա 2021-2022 թվականներին իրենք մարզից տարածքներ ունենք օկուպացված և այնտեղից դուրս պետք է գան»,-կառավարության շենքի դիմաց հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Նա հայտնեց, թե իր վստահությունն այն է, որ սահմանազատումը նշանակում է երկու երկրների՝ իրենց սահմանների ճանաչում։
«Այդ դեպքում իրենք հետ են վերադառնալու և մեր օկուպացված տարածքները հետ են վերադարձնելու»,-ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ մարզում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց դեռ չկա և չգիտի, թե երբ է այն սկսվելու։
Լրագրողի դիտարկմանը, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի որոշ հատվածներից հակառակորդը հետ չի գնացել, Գեղարքունիքի մարզպետը հայտարարեց, թե սահմանազատման գործընթացի արդյունքում հետ կգնան։
Սարգսյանը չհամաձայնեց այն տեսակետների հետ, որ կառավարությունը ձախողել է նաև մյուս հարցերը։
Նա ժխտեց տեղեկությունը, թե ինքը թույլ չի տալիս մարզի բնակիչներին գնալ բագրատ Սրբազանի հետ հանդիպումներին։
Հարակից հրապարակումներ`
- Որ պահին աշխարհը որոշեց, որ Արցախի էջը փակված է, կբացվի Սյունիքի էջը, Գեղարքունիքի էջը... Կարեն Բեքարյան
- Երևանի կենտրոնն այսօր Գեղարքունիքի մարզն է․ Սուրեն Պետրոսյան
- Ցանկացած իրավիճակում մեր ժողովուրդը գիտի՝ ինքը մենակ չէ. Կարեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան