Տնտեսություն 16:36 25/07/2024 Հայաստան

Հայաստանի 700 դոլար միջին աշխատավարձով գնված սնունդը համարժեք է ԱՄՆ-ում գնվող ոչ թե 1900, այլ 1000 դոլարի սննդին. Հրանտ Միքայելյան

ՌԴ Արհմիությունների գլխավոր կոնֆեդերացիայի տվյալներով ԱՊՀ երկրների շարքում միջին անվանական աշխատավարձով՝ գնողունականության համարժեքության առումով Հայաստանը վեցերորդ տեղում է՝ իր հետևում թողնելով միայն Ուզբեկստանիմ, Ղրղզստանին և Տաջիկստանին։

Ըստ հրապարակված ցուցանիշի, Հայաստանի 279,712 դրամ միջին աշխատավարձով Հայաստանում այնքան ապրանք կարելի է գնել, ինչքան ԱՄՆ-ում կարելի է գնել 1900 դոլարի դիմաց։  Հիշեցնենք, որ ՀՀ միջին աշխատավարձը ԱՄՆ դոլարով կազմում է մոտ  717 դոլար։

Վիճակագրական այս ցուցանիշների՝ իրականությունը ճիշտ գնահատելու հավանականությունը գնահատելու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանին

«Այն, որ մեր տնտեսական պայմաններից ելնելով Հայաստանում միջին աշխատավարձն այնքան էլ բարձր չէ՝ հանրահայտ փաստ է։ Այստեղ փոփոխություն չկա։ Ավելին՝ վերջին տարիներին բավականին աճ է գրանցվել աշխատավարձերում, բայց պետք է հաշվի առնել, որ միայն անհավասարությունն է աճել։ Այսինքն, առաջին հերթին աշխատավարձն աճել է ՏՏ-ի և նման այլ ոլորտներում, իսկ, օրինակ,  պետական ոլորտում գրեթե աճ չկա։ Մյուս կողմից էլ այդ աճն ուղեկցվել է բարձր գնաճով։

Այսպիսով՝ կենսամակարդակի աճը վերջին տարիներին Հայաստանում շատ դանդաղ է, թեև պաշտոնական վիճակագրությամբ տնտեսությունն աճում է։

Ինչ վերաբերում է գնահատականին՝ մեր միջին աշխատավարձով ԱՄՆ-ում ապրանք կամ սնունդ գնելուն, ապա այստեղ կամ լրագրողներն են սխալ մատուցել, կամ հետազոտողներն են սխալվել։ Գնային պարիտետներն օգտագործվում են, որպեսզի ներկայացվի աշխատավարձի գնողունակության ուժը, բայց եթե մենք նման բան ենք անում, ապա մի քանի հանգամանք պետք է հաշվի առնենք։

Համաշխարհային բանկի վերջին հաշվարկով, որն արվել է 2021 թվականին և հրապարակվել է մոտ երկու շաբաթ առաջ, համոզված եմ՝ նաև այս տվյալների վրա է գնահատականն արվել, Հայաստանում գները 2.5 անգամ ավելի ցածր են քան Ամերիկայում, բայց այն վերաբերում է ապրանքներին և ծառայություններին, առաջին հերթին՝ բժշկական ծառայություններին։

Եթե մենք նայենք սննդի գներին, ապա այդքան մեծ չէ տարբերությունը։ Եթե Հայաստանում միջին անվանական աշխատավարձն այս պահի դրությամբ պաշտոնապես հասնում է 700 դոլարի, ապա այս գումարով ԱՄՆ-ում ոչ ավել քան 1000 դոլարի համարժեք սնունդ կարելի է գնել, իսկ ապրանքներ և ծառայություններ՝1900 դոլարի։ Բայց եթե մենք խոսում ենք գնողունակության մասին, ապա պետք է այնտեղից հանել նաև հարկերը և ցանկալի է, որ մեդիալ աշխատավարձը հաշվել, այլ ոչ թե միջին աշխատավարձը։ Այդ պայմաններում հրապարակված պաշտոնական թվերից մոտավորեպես կեսը պետք է հանենք, որպեսզի ստանանանք մեդիալ աշխատավարձն անկումից հետո, և այստեղ իրավիճակը լրիվ փոխվում է։

Երբ խոսում են միջին աշխատավարձի մասին, պետք է հասկանալ, որ այն միջին ցուցանիշ է՝ բոլոր աշխատավարձերի բաժանումն աշխատողների քանակի վրա։ Բայց այս ցուցանիշը ունի խնդիր, երբ մի քանի տոկոս շատ բարձր աշխատավարձ ստացողները ամբողջ պատկերը շեղում են դեպի վերև։ Մեդիալն ամենահաճախ հանդիպող, կամ բնակչության միջին մակարդակին ամենամոտ ցուցանիշն է։  Այսինքը՝ եթե վերևից դեպի ներքև ամբողջ բնակչությունը բաշխենք իրենց աշխատավարձերի չափով, ապա բաշխման մեջտեղում լինելու է մեդիալը և շատ երկրներում, նաև ԱՄՆ-ում հենց մեդիալ աշխատավարձի վրա են շեշտը դնում, որը թեևե ավելի փոքր է, բայց ավելի ճշգրիտ է արտահայտում երկրի կենսամակարդակը և այլ ցուցանիշները։

Կրկնում եմ, որ ԱՄՆ-ի հետ համեմատության ժամանակ նաև ծառայությունների գները պետք է հաշվի առնել, ոչ միան ապարանքների։ Ապրանքների գներով  Հայաստանը և ԱՄՆ-ը շատ ավելի մոտ են իրար, քան ծառայությունների գներով։

Հայաստանի տնտեսական իրավիճակը այս ցածր աշխատավարձն է թույլ տալիս ունենալ, բայց նորից եմ ասում, որ պետական ոլորտում աշխատավարձերը շատ ցածր են և դանդաղ են աճում, և՝ ոչ միան պետական ոլորտում։ Այսինքն այստեղ մեծ հաշվով այն աճը որ կա, որոշ առանձին ոլորտներում է գրանցվում և ոչ թե ամբողջ դաշտում հավասարաչափ»,- ասաց Հրանտ Միքայելյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
12:54
Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրվվածությունը հսկայական  է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է  հայտնել  Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +3-+5 աստիճան տաքություն
Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​ ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:26
ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը,...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն  չհայտարարված այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Ինտեր»-ն Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ փուլում է
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երեկ «Ատալանտա»-ի դեմ տարած հաղթանակից հետո դուրս եկավ  Իտալիայի Սուպերգավաթի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}