Օլեգ Դուլգարյան. Գինեվետում ՏԻՄ-ը ոստիկաններին ներգրավվել են օրենքի, մարդու իրավունքների խախտման գործում
«Գինեվետում տեղի ունեցածը ժողովրդավարական արժեքների ոտնահարում տեղի ունեցել, նման երևույթ հնարավոր է Բելառուսում, միգուցե նաև Ադրբեջանում»,-լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Արարատի մարզում ավազի հանքի բացման շուրջ հանրային լսումներին հասարակական սեկտորի ներկայացուցիչներին, Գինեվետի ու հարակից գյուղի բնակիչներին դրանց մասնակցել թույլ չտալուն, նշեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։
Նրա գնահատմամբ, թույլ չտալ մարդկանց մասնակցել հանրային լսումներին, ոստիկանների ներգրավմամբ յասնել դրան հատուկ է միայն տոտալ կառավարում ունեցող երկրներին։
«Գինեվետում տեղի ունեցածն աննախադեպ է։ Գոնե վերջին տարիներին ես չեմ հիշում նման դեպքեր՝ սկսկած 2015 թվականից, երբ ինքս ներգրավվել եմ հանրային լսումների մասնակցության ապահովման գործընթացներին։ Նման դեպք ես չեմ հիշում, որ մարդկանց թույլ չտան մտնել լսումներին։ Էլ չեմ ասում, որ խախտվել են ՇՄԱԳ, ՏԻՄ օրենքներով նախատեսված մասնակցության կարգերը, նաև միջազգային փաստաթղթեր, այդ թվում նաև Օրհուսի կոնվենցիան։ Սա աննախադեպ է նաև նրանով, որ ՏԻՄ մարմինները ոստիկաններին ներգրավվել են օրենքի, մարդու իրավունքների խախտման գործում»,-ասաց բանախոսը։
Դուլգարյանի խոսքով, մինչ այս պահը հանրությանը հայտնի չէ՝ նման խախտումների համար, հանրային լսումների կազմակերպիչներից որևէ մեկի նկատմամբ վարչական պատիժ սահմանվե՞լ է, թե՞ ոչ։
«Տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն ՏԻՄ-ն է, իսկ ոստիկանությունը պետք է ապահովեր քաղաքացիների մասնակցությունը հանրային լսումներին։ Դրանց մասնակցում էին նաև Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ, որոնք պետք է ասեին, որ այդ քայլերով խախտվում են ՇՄԱԳ օրենքով նախատեսված հանրության մասնակցության կարգը։ Բոլոր կողմերն էլ միջոցներ չեն ձեռնարկել, լռել են, ինչից կարելի է ենթադրել, որ համաձայն են եղել այն ամենին, ինչ տեղի է ունեցել Գինեվետում»,-ասաց Դուլգարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ չեն ուզում հանք բացել, ուրեմն չպետք է բացվի. Բողոքի ակցիա Գինեվետում նախատեսված հանքի բացման դեմ
- Ծանոթ-բարեկամ նստել են մանկապարտեզի շենքում, մանկապարտեզ չկա ,որ երեխաները գնան․ Գինեվետի բնակիչ
- Գինեվետում խախտվել են մարդու իրավունքները, կան հանցանշաններ, պետք է լինեն պատժվողներ. Ահազանգ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան