Երկրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնությունների թիվն աննախադեպ է. Ա. Մելիքյան
Հայաստանում այս տարվա երկրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 14 դեպք է գրանցվել, տուժել է 23 լրագրող։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ հիշեցնելով, որ անցած ամիսներին բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են գրանցվել։
«Այս թիվը համեմատելի է 2018-ի հեղափոխության ճնշումներին, բռնություններին, խոչընդոտումներին։ Հետհեղափոխական տարիներին այս թիվն աննախադեպ է, քանի որ 2018-ից ի վեր մեկ եռամսյակի ընթացքում նման թվով ֆիզիկական բռնության դեպքեր չէին գրանցվել։ Դա կարող է լինել ինչպես հրմշտոցի ընթացքում, այնպես էլ թիրախավորված հարձակում»,-ասաց Մելիքյանը։
Կոմիտեի ղեկավարն այս առումով մտահոգություն հայտնեց, նշեց, որ ոստիկանության բարեփոխումները պետք է երևան էքստրեմալ իրավիճակներում, մինչդեռ այդ դեպքում երևում են և պրոֆեսիոնալիզմի պակաս, և լիազորությունների չարաշահում։
«Մեծ աշխատանք կա կատարելու, կառավարությունն այս առումով պետք է լուրջ մտահոգվի, քանի որ այս տվյալները կարող են ազդել Հայաստանի միջազգային վարկանիշի վրա»,-ասաց բանախոսը։
Ապրիլ-հունիս ամիսների ընթացքում ավելացել են նաև լրագրողների նկատմամբ սպառնալիքները, վիրավորանքները, մասնագիտական աշխատանքի իրականցման տարատեսակ խոչընդոտները՝ կազմելով 43 դեպք։
Տեղեկություններ ստանալու և տարածելու առումով իրավունքի խախտման դեպքերը նվազել են։
«Այս եռամսյակի համար սա միակ լավ լուրն է»,-ասաց Մելիքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողական կազմակերպությունների կոչը՝ միջազգային լրագրողական և իրավապաշտպան կազմակերպություններին
- «Ժողովուրդ». «Լրագրողների իշխանություն» համարվող ՔՊ-ի օրոք ԶԼՄ-ների նկատմամբ գրաքննությունը գնալով մեծ թափ է առնում
- Շշով հարվածել են օպերատորին, օպերատորը տուժողի կարգավիճակ չունի. Լրագրող Անի Գևորգյան
- Աբրահամ Գասպարյանի նկատմամբ բռնության վերաբերյալ վարույթ է հարուցվել, նա տուժող է ճանաչվել
- Երբեք նման վերաբերմունք դեպի լրատվամիջոցը, տեսախցիկն ու լրագրողը չի եղել. Բաղրամյան պողոտայում տուժած օպերատոր
- Ըստ ամենայնի, ոստիկանությունը իշխանության հրահանգով թիրախավորվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին. ՀԺՄ
- «Ժողովուրդ». Փաշինյանը, որ նախկին լրագրող է, ամենաշատն է թիրախավորել լրագրողներին