Կրեմլը հույս ունի, որ Հայաստանը չի գնա Կիևի ճանապարհով
Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը գործընկերներ փնտրելիս չի գնա Կիևի վարչակարգի ճանապարհով՝ ընտրություն կատարելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ «ՌԻԱ նովոստին» հայտնում է, որ այդ մասին չորեքշաբթի ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ապավինում ենք Հայաստանի քաղաքական իմաստությանը, ընբռնումով ենք մոտենումք նման փնտրտուքներին, պարզապես չէինք ցանկանա, որ այդ որոնքւմները կատարվեին այն ռեժիմում, որը ժամանակին ընտրել էր Կիևի ռեժիմը, այսինքն՝ «կամ-կամ այլընտրանքը»: Այդպիսի ոչ այլընտրանքային քաղաքական տեսլականն այն չէ, ինչ մենք կցանկանայինք տեսնել»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ արձագանքելով Հայաստանին 10 մլն եվրոյի ռազմատեխնիկական օգնություն տրամադրելու ԵՄ որոշման մեկնաբանության խնդրանքին։
Միաժամանակ Պեսկովը նշել է, որ «Հայաստանն ինքնիշխան երկիր է և ինքն է ընտրում փոխգործակցության առաջնահերթ ոլորտները»։ Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը Ռուսաստանի համար դաշնակից և եղբայրական երկիր է։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում
- Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք շրջաններից ռուս զինվորականների դուրսբերման շուրջ
- Կրեմլը հաստատել է՝ Արցախից սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին