Կյանքը փոփոխվում է. Անահիտ Ավանեսյանը՝ «Զարյա-3» նռնակների օգտագործումը թույլատրելու իր հրամանի մասին
«Կյանքը փոփոխվում է, առաջանում են որոշակի իրավիճակներ և անհրաժեշտություններ մեր իրավական ակտերը փոխելու համար»,-կառավարության շենքի դիմաց պատասխանելով հարցին, թե ինչում առաղջապահության նախարարը հետին թվով հրաման է փոխել, որպեսզի ոստիկանությունը կարողանա օգտագործել «Զարյա-3» տեսակի նռնակները՝ ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նա հայտնեց, որ հրամանները փոխելու ընթացակարգ կա և փոփոխությունն իրականացնելիս դրանով են առաջնորդվել։
«Որևէ սրբագրման կամ սահմանափակման հարց չկա, թե երբ են փոփոխվում հրամանները»,- հայտրարարեց նախարարը։
Նա հայտնեց, որ համապատասխան մասնագիտական կառույցնեն են եզարակացություն տվել և ինքը տեղյակ չէ այլ փորձագետների կարծիքների հետ, որոնք ասում են, որ «Զարյա-3» տեսակի նռնակները նախատեսված են զինված ահաբեկիչների դեմ կիրառելու համար, այլ ոչ թե խաղաղ ցուցարարների։
«Ես չեմ դրա գնահատողը, կա մասնագիտական կառույց, որը ելնելով թե՛ միջազգային փորձից, թե՛ տվյալ միջոցների կիրառման արդյունքում մարդու առողջության հնարավոր հասցվելիք ռիսկերից, կայացնում է որոշում տվյալ միջոցը մեր հրամանում ընդգրկել, թե ոչ։ Մասնագիտական խումբը որոշում է կայացրել, որ այն, ինչն ընդգրկված է, համապատասխանում է ստանդարտներին»,-հայտարարեց Ավանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունից ՄԻՊ-ին մանրամասն տեղեկատվություն չեն փոխանցել՝ «Զարյա 2», թե «Զարյա 3» են օգտագործել հավաքի ժամանակ
- «Լուսաձայնային նռնակներ խիստ վտանգավոր են առողջության համար, ձայնային ճնշումը կարող է պայթեցնել թմբկաթաղանթը կամ առաջացնել ուշագնացություն»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան