Վրաստանը նախազգուշացրել է «երկրորդ ճակատ» բացվելու մասին
Եթե ընդդիմությունը հաղթի աշնանային ընտրություններում, Վրաստանը մի քանի օրվա ընթացքում կդառնա «երկրորդ ճակատ»։ «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որի խոսքերին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Ինչ վերաբերում է վտանգներին, ապա եթե տեսականորեն պատկերացնում եք հավաքական «Ազգային շարժման» (ընդդիմության) իշխանության գալը, օրինակ՝ մինչև նոյեմբեր՝ ընտրություններից հետո, ես ձեզ երաշխավորում եմ, որ ոչ երկու-երեք ամսից, այլ մի քանի օրից Վրաստանը կդառնա երկրորդ ճակատ»,-ասել է քաղաքական գործիչը։
Վարչապետը հավելել է, որ կարող է երաշխավորել իրադարձությունների նման զարգացումը՝ հիմնվելով առկա տեղեկատվության և անցյալի փորձի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի նախագահը դիմել է Սահմանադրական դատարան՝ չեղարկելու «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը
- Եվրամիությունը դադարեցրել է Վրաստանի ինտեգրացիոն գործընթացը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան