Հնարավոր է, որ Նեոն ակտիվորեն զույգ է փնտրում. WWF Հայաստան
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի մասնագետները կարծում են, որ կովկասյան ընձառյուծն իրեն զույգ է փնտրում։
«Բոլորիս ծանոթ Նեոն «Խոսրովի Անտառ» պետական արգելոցում: Շատերին թվում է, որ Նեոն մշտապես բնակվում է «Խոսրովի Անտառ» պետական արգելոցում, սակայն մեր վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ Նեոն մի քանի անգամ լքել է արգելոցը հայտնվելով Վայոց Ձորի մի քանի վայրերում։ Հնարավոր է, որ Նեոն ակտիվորեն զույգ է փնտրում»,-նշում է WWF Հայաստանը։
Ավելի վաղ հիմնադրամից տեղեկացրել էին, որ 2024 թվականին՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում տեղադրված տեսախցիկները ընձառյուծների մի շարք նկարներ են ֆիքսել, որոնց մեջ, թեև սպասելի անակնկալ էր թաքնված:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում, երբ WWF-Հայաստանը՝ Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ մեկնարկել է Հայաստանի Պահպանվող Տարածքներում բնության պահպանության և մոնիթորինգի ծրագիրը, ընձառյուծների ընդամենը մի քանի էգ էր գրանցվել ավելի մեծաքանակ արուների մեջ:
«Մենք մեծ հույսեր ունենք այս պարսկական ընձառյուծի երիտասարդ էգի հետ կապված»,-նշում են մասնագետները։
Հիմնադրամի տվյալներով, Կովկասյան ընձառյուծն ամենահազվադեպ հանդիպող մեծ կատվազգիներից է, աշխարհում մնացել է ընդամենը 800-1000, իսկ Հայաստանում՝ մոտ 10 առանձնյակ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին