Քաղաքապետարանի երեք ամիս առաջ հիմնած պուրակը՝ չորացած ու խոտի մեջ կորած
Այս տարվա ապրիլի 22-ին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց՝ Երևանի կենտրոնում հիասքանչ պուրակի պատրաստ լինելու մասին։ Երևանի ավագանու անդամ Քրիստնե Վարդանյանը երեկ ահազանգեց՝ տնկած տույաների 95 տոկոսը չորացել է։
Այսօր Panorama.am-ի լուսանկարիչն այցելել է պուրակ՝ սեփական աչքերով տեսնելու ծառերի վիճակը։
Ապրիլին երևանցիներին հանձնած պուրակը ոչ թե հիասքանչ վայր է զբոսնելու համար, այլ հերթական ձախողած ծրագիր։ Նկարներում էլ երևում է, որ այգին խոտի մեջ կորած է, գումարները ծախսել են, այգին հիմնել ու դրա մասին մոռացել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին