Անվանական միջին աշխատավարձով Հայաստանը զբաղեցնում է 6-րդ տեղը ԱՊՀ երկրների շարքում
ԱՊՀ երկրների շարքում միջին անվանական աշխատավարձով՝ գնողունականության համարժեքության առումով Հայաստանը վեցերորդ տեղում է՝ 1908 դոլար ցուցանիշով։ SputnikLive-ին նման տվյալ են փոխանցել Արհմիությունների գլխավոր կոնֆեդերացիայից։
Աղբյուրը մանրամասնում է, որ Հայաստանում անվանական միջին աշխատավարձով կարելի է գնել նույնքան ապրանքներ, որքան ԱՄՆ-ում 1908 դոլարով։
Վարկանշային այս աղյուսակում Ռուսաստանն առաջին հորիզոնականում է, նրան հաջորդում են Բելառուսը, Ղազախստանը, Ադրբեջանն ու Մոլդովան։
Անվանանական աշխատավարձի դեպքում արժույթը համեմատվում է յուրաքանչյուր երկրում այն ապրանքների քանակով, որոնք կարելի է գնել դրանով:
Օրինակ՝ Ռուսաստանում 73709 ռուբլիով կարելի է գնել նույն քանակությամբ ապրանքներ և ծառայություններ, որքան ԱՄՆ-ում 3156 դոլարով:
2024թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 279,712 դրամ։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 7.5% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.9%-ով և կազմել 210,475 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.3%-ով և կազմել 307,742 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան