Հղիների նման կտրուկ աճ ունենք. Անահիտ Ավանեսյան
«Նախագծով ևս մեկ անգամ ընդլայնում ենք վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը»,-կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
Նախարարը տեղեկացրեց, որ նախագծով նախատեսվում է օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունների ամբողջական փաթեթից օգտվող 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց տարիքային շեմը 36-ից բարձրացնել մինչև 40 տարեկանը ներառյալ:
Ավանեսյանը հայտնեց, որ ընդլայնվում է նաև երկրորդային անպտղություն ունեցող մեր շահառուների շրջանակը և հանվում է այն սահմանափակումը, որ միայն սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիներն իրավունք ունեն օգտվելու այդ հնարավորությունից և բոլորը կարող են օգտվել:
«Այսինքն՝ երկրորդային անպտղության հետ կապված խնդիրները ևս արդեն թիրախային կերպով հասցեագրվում են մեր կողմից»,-հայտնեց նախարարը:
Նա նաև տեղեկացրեց, որ կարգավորվել է Արցախից բռնի տեղահանվածների բուժօգնության տրամադրման կարգը:
Ավանեսյանի խոսքով՝ բռնագաղթածները մինչև մինչ այդ էլ օգտվում էին այս ծրագրից, բայց անհատական հրամանների շրջանակներում, իսկ փոփոխությունից հետ նրանք ընդհանուր ընթացակարգով կօգտվեն պետության ընձեռած հնարավորություններից։
«Ծրագիրը պիլոտային կարգով սկսվել է 2019 թվականին և շարունակվելով 2020 թվականին՝ ընդամենը 49 բալիկ ենք ունեցել, 2021 թվականին` 76, 2022 թվականին՝ 128, 2023 թվականին՝ 159, և 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին արդեն 271 երեխա է ծնվել: Նաև հղիների նման կտրուկ աճ ունենք, ինչը նշանակում է, որ առաջիկայում ծնված բալիկների թիվը կմեծանա»,-ասաց առողջապահության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հղիներին կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն
- Ծրագրերն ուղղակիորեն ազդեցություն են ունեցել ընտանիքների վերարտադրողական վարքագծի վրա. Նարեկ Մկրտչյան
- Ջավախքում հղիների թիվը կտրուկ նվազել է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան