Արմավիրում կբացվի 6-րդ «Թումո» կենտրոնը
««Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Արմավիր համայնքի ղեկավարի միջև ձեռք է բերբել համաձայնություն, ըստ որի Արմավիրի Բաղրամյան 9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն համարվող հողամասը և նրա վրա առկա վթարային շինությունը՝ նախկին մանկապարտեզը նվիրատվության կարգով տրամադրում են հիմնադրամին»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով զեկուցվող չորս նախագծերից մեկը։
Նախարարը տեղեկացրեց, որ նվիրատվությունը կատարվում է պայմանով, որ այնտեղ կկառուցվի «Թումո» կենտրոն։
Նա հայտնեց, որ կենտրոնի համար նախատեսվում է ծախսել մոտ 530 մլն դրամ։
Սանոսյանի խոսքով, ըստ Հողային օրենսգրքի, կառավարությունը պետք է համաձայնություն տա, որպեսզի համայնքը կարողանա հող նվիրաբերել։
Նախարարաը տեղեկացրեց, որ ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը կենտրոնը բացել, որտեղ կսովերեն մինչև 3800 շահառու։
Գնել Սանոսյանը նաև տեղեկացրեց, որ մինչ այս պահը Հայաստանում բացվել է 5 «Թումո» կենտրոն և 34 «Թումո-տուփ», որտեղ հաճախում են 25000 շահառու։
Հարակից հրապարակումներ`
- Թումոն ընդլայնվում է Երևանում. երեք նոր Թումո տուփ է բացվել Նոր Նորքում
- «Թումո-տուփ»-ի և Ազատ գյուղի զորանոցում տեղի ունեցածի կապը մենք պետք է տեսնենք. Փաշինյան
- Թումոն Հայաստան է բերում Rise միջազգային բարեգործական նախաձեռնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան