«Հայաստանի ներկայիս իշխանության օրոք նստելը մեծ օրհնություն է». Շնորհավորանքներ Արմեն Աշոտյանի ծննդյան օրվա առթիվ
Հայաստանի հասարակական-քաղաքական գործիչները, բախտակից ընկերները ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել են քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ Նա այսօր դարձավ 49 տարեկան։
«Բախտակից ընկեր, ծնունդդ շնորհավոր։ Ազատություն քեզ»,- գրել է Վանաձորի ընտրված համայնքապետ, նախկին քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է. «Ախպեր ջան, էսօր ոչ մի քաղաքական տեքստ չեմ գրի: Միայն տարեդարձդ կշնորհավորեմ ու քեզ կմաղթեմ, որ օր առաջ լինես ազատության մեջ: Բաժակ եմ բարձրացնում քո, ընտանիքիդ, մեր անդավաճան ընկերության համար»:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Չկոտրվողը...»։
Մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներ և ընկերներ տեսաուղերձով են շնորհավորել Աշոտյանին։
«Հայաստանի ներկայիս իշխանության օրորք նստելը մեծ օրհնություն է։ Ուրեմն՝ օրհնված Աշոտյանս, ծնունդդ շնորհավոր, մեր մեծ եղբայր, մեր օրինակ, մեր փարոս... Քեզ լիքը տոկոնություն, համբերություն։ Մենք քեզ շատ ենք սիրում և քո օրինակով ոգեշնչված ենք, դու արդեն իսկ լեգենդար քաղաքական գործիչ ես»,-Տեսաուղերջում ասում է հաղորդավար, բանաստեղծ Ավետ Բարսեղյանը։
«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանն էլ իր շնորհավորական խոսքում շեշտում է. «Արմեն Աշոտյանը հալածվում է, ոչ միայն քաղաքական, այլև անձնական պատճառներով, որովհետև նրան հետապնդելն նաև Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է»։
Հիշեցնենք, որ Աշոտյանը անազատության մեջ է 2023 թվականի հունիսի 15-ից՝ շինծու, իրավական հիմքեր չունեցող մեղադրանքներով։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյանի դատավարությանը՝ նախածննդյան կեքսերով
- Տպավորություն է լինում, որ մենք գործ ունենք պատի հետ․ Ռուբեն Մելիքյանը՝ Աշոտյանի գործով դատավարության մասին
- Խոսրով Հարությունյանն ու Տիգրան Թորոսյանը Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն ներկայացրեցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան