«Հրապարակ». Ինչ են ձևավորել Արցախի պատգամավորներն ու ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստան-Արցախ միջխորհրդարանական ֆորմատին այլընտրանք են ձևավորել Արցախի պատգամավորներն ու ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը: Այդ ոչ ֆորմալ նոր ձևաչափը փորձելու են դարձնել արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու խողովակ: Անգամ պատվիրակներ են ընտրվել, որոնք պարբերաբար հանդիպելու են արցախցիների հետ, լսելու են նրանց խնդիրները և փորձելու են դրանց լուծումներին հասնել։
Վերջին տասն օրվա ընթացքում երկու նման հանդիպում է տեղի ունեցել. «Հայաստան» դաշինքից մասնակցել են Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, «Պատիվ ունեմ»-ից` Տիգրան Աբրահամյանը: Քննարկումների օրակարգում են եղել արցախցիների` Արցախ վերադարձի հետ կապված, ինչպես նաև սոցիալական, մասնավորապես` բնակարանային ապահովման ծրագրի, կենսաթոշակային կուտակային գումարների վերադարձի հարցերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա