Քաղաքական 19:08 25/07/2024 Հայաստան

Ոչինչ չանելու արդյունքում հայտնվել ենք գոյութենական հիմնախնդրի առջև․ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է

«Կյանքում ավելի հաճախ հանդիպում են մարդիկ (կամ ժողովուրդներ), որոնք չեն կարողանում արժանապատվորեն ընդունել իրենց պարտությունը։ Արժանապատվորեն ընդունել պարտությունը, ամենևին չի նշանակում համակերպվել դրա հետ և չփորձել հետևություններ ու վերլուծություններ անել, այլ՝ վերադասավորել սեփական (ժողովրդի դեպքում՝ հանրային) նպատակները, ժողովել ռեսուրսները և բռունցքները սեղմելով բռնել վերածննդի տանող դժվար ուղին։

Արցախյան առաջին պատերազմում մենք հաղթանակ տարանք, իսկ Ադրբեջանը պարտվեց։ Արդյո՞ք Ադրբեջանը արժանապատվությամբ ընդունեց իր պարտությունը։ Պատասխանը պարտությունից հետո դրեևորած վարքագծի, տեղի ունեցած զարգացումների և իրադարձությունների ուսումնասիրության ու գնահատման մեջ է։

Ադրբեջանը, պարտությունից հետո ծանր և ճգնաժամային քաղաքական ու սոցիալական իրավիճակում հայտնվեց։ Նախ՝ «հեռացրեց» պարտության սիմվոլներին, այնուհետև իրավիճակը փոխելու համար սկսեց տիտանական ջանքեր գործադրել՝ ուղղված միջազգային հարաբերությունների առկա համակարգում իր կշիռը մեծացնելուն։ Այս քաղաքականության իրականացման շրջադարձային կետը 1994 թվականի սեպտեմբերին աշխարհի առաջատար նավթային ընկերությունների հետ «Դարի պայմանագրի» կնքումն էր, ինչպես նաև 1995 թվականին երկրորդ խոշոր՝ «Ղարաբաղ» անվանմամբ նոր հանքավայրի շահագործման պայմանագրի կնքումը։ Բնականաբար, նոր հանքավայրը «Ղարաբաղ» անվանելով, Ադրբեջանը համայն աշխարհին իր հեռուն գնացող մտադրությունները ցուցադրելու նպատակադրում ուներ։

2000 թվականին «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի գործարկումից հետո, Բաքուն դարձավ  արտաքին տնտեսական գործունեության նոր խաղացող՝ համաշխարհային շուկաներին ներկայացնելով իր բարձրորակ «Ադրբեջանական թեթև նավթը»։

Այսպիսով, պարտությունից ընդամենը 6 տարի անց Ադրբեջանը սկսեց ավելի հաճախ հիշատակվել համաշխարհային լրատվամիջոցներում, իսկ աճող ֆինանսական հնարավորությունները երկրին թույլ տվեցին ներդրումներ կատարել ոչ միայն տնտեսության և զինված ուժերի զարգացման ուղղությամբ, այլև իր կողմից գործարկվող «փափուկ ուժի» քաղաքականության մեջ։

Այս քաղաքականության շրջանակներում Ադրբեջանը շատ ծրագրեր իրականացրեց (ակտիվ գործունեություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, ցանկացած մակարդակի սպորտային և մշակութային մրցաշարերի հյուրընկալում՝ ներառյալ Եվրատեսիլի անցկացումը, ինչպես նաև Ֆորմուլա 1-ի մրցավազքի անցկացումը Բաքվի արվարձաններում)։

Արցախյան առաջին պատերազմում պարտվելուց հետո գործադրած վիթխարի ջանքերի շնորհիվ, Ադրբեջանը Արցախյան երկրորդ պատերազմի նախաշեմին մոտեցավ արդեն այլ որակներով, որոնց և տարածաշրջանային ու միջազգային այլ գործընկերների աջակցության շնորհիվ հաղթանակ տարավ։
Երեսուն տարիների ընթացքում ձևավորած մաղձն ու ատելությունը սկայն, ինչպես նաև պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը պատճառ դարձան այն բանի, որ Ադրբեջանի հանրությունն ու ժողովուրդը այս անգամ արդեն չկարողացավ արժանապատվորեն ընդունել իր հաղթանակը։ Իսկ պատմությունը ցույց է տալիս, որ հաղթանակը արժանապատվորեն ընդունելու կարողություն չունեցողը սովորաբար չի կարողանում լիարժեքորեն օգտվել դրա արդյունքներից, քանի որ տեղի են ունենում դեպքեր, երբ խամրում կամ իմաստազրկվում է այդ հաղթանակը։ Բայց սա ուսումնասիրության մեկ այլ թեմա է։

Ինչ վերաբերում է մեզ, ապա Արցախյան առաջին պատերազմում մեր տարած հաղթանակի նշանակությունը մենք չգնահատեցինք, ճիշտ հետևություններ չարեցինք, որի արդյունքը, բնականաբար, 30 տարի անց մեր կրած պարտությունն է՝ նույն թշնամուց։ Բայց, ի տարբերություն մեր թշնամու, մենք արժանապատվությամբ չընդունեցինք մեր պարտությունը։ Դրանից շուրջ 6 տարի է անցել, իսկ մենք, ոչինչ չանելու արդյունքում, հայտնվել ենք գոյութենական հիմնախնդրի առջև»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:50
Սխալվել եք և, ինչպես միշտ, ամոթալի վիճակում եք հայտնվելու. Մարուքյանը՝ ընդդիմությանը
«ԱԺ ընդդիմությունը հիմա էլ գնացել է ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը քննող դատարանի մոտ և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
22:28
Տարբերակված մոտեցումն ակնհայտ է և բաղկացած է երկու բառից՝ Ջալալ Հարությունյան. Իրավապաշտպան
«Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ»,-գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
21:03
Կրակոցներ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Փաշինյանը խելագարի պես վազում է «գրանդիոզ» նոր ծրագրերի հետևից. Սուրենյանց
«Ինչպե՞ս պայքարել Փաշինյանի դեմ»,-հարց է հնչեցնում քաղաքագետ Սուրեն Սուրենյացն ու մանրամասնում. «Նիկոլ Փաշինյանն իր...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
Հայաստանը Ռուսաստանի առևտրային խոշոր գործընկերների թոփ տասնյակում է։ Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչեով Ռուսաստանի դաշնային մաքսային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ընդհանրապես չպետք է ներկայացվեր. Փաստաբան
Քրեական վարույթը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործունեությանը։ Դատարանի բակում րագրողների հետ զրույցում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը հանդես է եկել շտապ հայտարարությամբ
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի անդամներ Միքայել Համբարձումյանը, Աշոտ Սիմոնյանը հանդես են եկել շտապ հայտարարությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
19:12
Գորիս ԲԿ-ում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքում լույս աշխարհ է եկել այս տարվա առաջին բալիկը` Մայքլը։ Զախարյանների ընտանիքի  5֊րդ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Արման Ծառուկյանը Մախաչովի հետ ռևանշ մենամարտից առաջ արտասովոր խոստում է տվել
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման հավակնորդ Արման Ծառուկյանը Թամբի Մասաևի և Ադամ Զուբայրաևի հետ հարցազրույցում պատմել է իր ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Գերեզմաններ պետք է գնալ հունվարի 7-ին
Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»:...
Աղբյուր` Panorama.am
18:38
Քարսիթի պատճառով Սոչիում ընտանիքը հարձակվել է տաքսիստի վրա
Սոչիում երիտասարդ զույգը հարձակվել է տաքսիստի վրա, երբ վերջինը հրաժարվել է երեխային տեղափոխել առանց քարսիթի։ Տաքսու վարորդը երիտասարդ ծնողներին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Նորմալ իշխանություն լիներ, պատերազմը բացառված էր. Վարդան Օսկանյան
«Եթե նորմալ, դիվանագիտությունից հասկացող իշխանությաւն լիներ, պատերազմը բացառված էր»,-24news-ին տված հարցազրույցում նման համոզմունք է...
Աղբյուր` Panorama.am
18:01
Հրդեհ Վանաձոր քաղաքում
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 4-ին, ժամը 13:42-ին  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
17:47
Սերտըդ թող ուրախ ինի․ Ամանորը մինչև 2020թ․-ը ու դրանից հետո
«Ամանորը ընտանիքին է» սկզբունքով են արցախցիները նշում Ամանորը։Արցախցի  Սրբուհի Վանյանի համար Ամանորի տոնը բաժանվել է մինչ 2020...
Աղբյուր` Panorama.am
17:39
Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի...
Աղբյուր` Panorama.am
17:20
2,5 մլրդ դրամի վճարման ժամանակաշրջանում ֆուտբոլի ֆեդերացիայի հովանավորն է դարձել ID բանկը. Պեդրո Զարուկյան
Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարուկյանը գրում է. «2022 թվականի դեկտեմբերին կառավարությունը ֆուտբոլի ֆեդերացիային 2,5 մլրդ դրամ է տվել՝...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բաքվում ավտոբուսի վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել
Այսօր առավոտյան Բաքվի Գարադաղի շրջանում Baku Bus մարդատար ավտոբուսը մխրճվել է կայանված Volvo մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ինչպես հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
16:54
Չինաստանի շուկաներից մեկում 8 մարդ ողջ-ողջ այրվել է
Չինաստանի հյուսիսում Չժանցզյակու քաղաքի բանջարեղենի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ ողջ-ողջ այրվել է։  «Շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
16:35
Ինչպես է մեքենան կոտրում պարիսպն ու հայտնվում Մոսկվա գետի մեջ
Մոսկվայում փողոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդատար մեքենա հարվածում առափնյա պարիսպներին, կոտրում դրանք ու հայտնվում Մոսկվա գետի մեջ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է. Հայաքվե
«ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}