
Թուրքիան և Ռուսաստանը բանակցում են Սիրիայի հյուսիսում համատեղ պարեկությունը վերսկսելու շուրջ
Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունները բանակցում են Սիրիայի հյուսիսում M-4 մայրուղու վրա չորս տարի անց համատեղ պարեկությունը վերսկսելու շուրջ։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։
«Թուրքիայի զինված ուժերը անհրաժեշտ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն ապահովելու համար և դա կշարունակեն անել նաև ապագայում։ Այս համատեքստում սկզբնական շրջանում մենք խոսում ենք M-4 մայրուղու անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին։ Այս հարցի շուրջ բանակցությունները զրուցակիցների հետ շարունակվում են»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ նշել են հեռուստաալիքի աղբյուրները։
Ավելի վաղ սիրիական Al Watan թերթը հայտնել էր, որ Անկարան և Մոսկվան, իբր, պայմանավորվել են վերսկսել M-4 մայրուղու շահագործումը, որն անցնելով Իդլիբ նահանգով՝ կապում է Հալեպը Լաթաքիայի հետ, որը գտնվում է երկրի արևմուտքում։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ թուրք-սիրիական հարաբերությունների վերականգման գործում Էրդողանը երկխոսության կամք է դրսևորել
- Իսրայելի հարվածից Սիրիայում զոհվել է Իրանի բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին
- «Ժողովուրդ». 157 մլն դրամ՝ Թուրքիա և Սիրիա օգնություն ուղարկելու համար