Ինգա Զարաֆյան. Եթե հասարակությանը չեն թողնում մասնակցել հանրային լսումներին, է՞լ երբ պետք է մարդիկ մասնակից դառնա որոշումների կայացմանը
«Գինեվետում եղել է մեծ ճնշում ոստիկանների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հասարակության ներկայացուցիչների վրա»,- «Գինեվետում տեղի ունեցած հանրային լսումներ․ ինչպիսի՞ն է ժողովրդավարությունը ՏԻՄ-երում» քննարկմանը նման պնդում արեց «Էկոլուր» ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյանը։
Նա ընդգծեց, որ օրենքը հավասար իրավունքներ չի տալիս բիզնեսին, ՏԻՄ-ին ու հասարակությանը, չնայած հանրային լսումների ծանուցման ու այլնի մասին օրենքում հստակ նշված է, սակայն կարգը շատ դեպքերում չի պահպանվում։
«Ի՞նչ պետք է անի այս իրավիճակում հանրությունը։ Ունենալով ինչինչ շահեր՝ ՏԻՄ-ը չի պաշտպանում իր բնակիչների շահերը։ Եթե հասարակությունը չի կարողանում մասնակցել հանրային լսումներին, ինչպե՞ս կարող է մասնակցել որոշումների կայացմանը, էլ ե՞րբ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Օլեգ Դուլգարյան. Գինեվետում ՏԻՄ-ը ոստիկաններին ներգրավվել են օրենքի, մարդու իրավունքների խախտման գործում
- Մարդիկ չեն ուզում հանք բացել, ուրեմն չպետք է բացվի. Բողոքի ակցիա Գինեվետում նախատեսված հանքի բացման դեմ
- Ծանոթ-բարեկամ նստել են մանկապարտեզի շենքում, մանկապարտեզ չկա ,որ երեխաները գնան․ Գինեվետի բնակիչ