Հայաստանի 700 դոլար միջին աշխատավարձով գնված սնունդը համարժեք է ԱՄՆ-ում գնվող ոչ թե 1900, այլ 1000 դոլարի սննդին. Հրանտ Միքայելյան
ՌԴ Արհմիությունների գլխավոր կոնֆեդերացիայի տվյալներով ԱՊՀ երկրների շարքում միջին անվանական աշխատավարձով՝ գնողունականության համարժեքության առումով Հայաստանը վեցերորդ տեղում է՝ իր հետևում թողնելով միայն Ուզբեկստանիմ, Ղրղզստանին և Տաջիկստանին։
Ըստ հրապարակված ցուցանիշի, Հայաստանի 279,712 դրամ միջին աշխատավարձով Հայաստանում այնքան ապրանք կարելի է գնել, ինչքան ԱՄՆ-ում կարելի է գնել 1900 դոլարի դիմաց։ Հիշեցնենք, որ ՀՀ միջին աշխատավարձը ԱՄՆ դոլարով կազմում է մոտ 717 դոլար։
Վիճակագրական այս ցուցանիշների՝ իրականությունը ճիշտ գնահատելու հավանականությունը գնահատելու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանին
«Այն, որ մեր տնտեսական պայմաններից ելնելով Հայաստանում միջին աշխատավարձն այնքան էլ բարձր չէ՝ հանրահայտ փաստ է։ Այստեղ փոփոխություն չկա։ Ավելին՝ վերջին տարիներին բավականին աճ է գրանցվել աշխատավարձերում, բայց պետք է հաշվի առնել, որ միայն անհավասարությունն է աճել։ Այսինքն, առաջին հերթին աշխատավարձն աճել է ՏՏ-ի և նման այլ ոլորտներում, իսկ, օրինակ, պետական ոլորտում գրեթե աճ չկա։ Մյուս կողմից էլ այդ աճն ուղեկցվել է բարձր գնաճով։
Այսպիսով՝ կենսամակարդակի աճը վերջին տարիներին Հայաստանում շատ դանդաղ է, թեև պաշտոնական վիճակագրությամբ տնտեսությունն աճում է։
Ինչ վերաբերում է գնահատականին՝ մեր միջին աշխատավարձով ԱՄՆ-ում ապրանք կամ սնունդ գնելուն, ապա այստեղ կամ լրագրողներն են սխալ մատուցել, կամ հետազոտողներն են սխալվել։ Գնային պարիտետներն օգտագործվում են, որպեսզի ներկայացվի աշխատավարձի գնողունակության ուժը, բայց եթե մենք նման բան ենք անում, ապա մի քանի հանգամանք պետք է հաշվի առնենք։
Համաշխարհային բանկի վերջին հաշվարկով, որն արվել է 2021 թվականին և հրապարակվել է մոտ երկու շաբաթ առաջ, համոզված եմ՝ նաև այս տվյալների վրա է գնահատականն արվել, Հայաստանում գները 2.5 անգամ ավելի ցածր են քան Ամերիկայում, բայց այն վերաբերում է ապրանքներին և ծառայություններին, առաջին հերթին՝ բժշկական ծառայություններին։
Եթե մենք նայենք սննդի գներին, ապա այդքան մեծ չէ տարբերությունը։ Եթե Հայաստանում միջին անվանական աշխատավարձն այս պահի դրությամբ պաշտոնապես հասնում է 700 դոլարի, ապա այս գումարով ԱՄՆ-ում ոչ ավել քան 1000 դոլարի համարժեք սնունդ կարելի է գնել, իսկ ապրանքներ և ծառայություններ՝1900 դոլարի։ Բայց եթե մենք խոսում ենք գնողունակության մասին, ապա պետք է այնտեղից հանել նաև հարկերը և ցանկալի է, որ մեդիալ աշխատավարձը հաշվել, այլ ոչ թե միջին աշխատավարձը։ Այդ պայմաններում հրապարակված պաշտոնական թվերից մոտավորեպես կեսը պետք է հանենք, որպեսզի ստանանանք մեդիալ աշխատավարձն անկումից հետո, և այստեղ իրավիճակը լրիվ փոխվում է։
Երբ խոսում են միջին աշխատավարձի մասին, պետք է հասկանալ, որ այն միջին ցուցանիշ է՝ բոլոր աշխատավարձերի բաժանումն աշխատողների քանակի վրա։ Բայց այս ցուցանիշը ունի խնդիր, երբ մի քանի տոկոս շատ բարձր աշխատավարձ ստացողները ամբողջ պատկերը շեղում են դեպի վերև։ Մեդիալն ամենահաճախ հանդիպող, կամ բնակչության միջին մակարդակին ամենամոտ ցուցանիշն է։ Այսինքը՝ եթե վերևից դեպի ներքև ամբողջ բնակչությունը բաշխենք իրենց աշխատավարձերի չափով, ապա բաշխման մեջտեղում լինելու է մեդիալը և շատ երկրներում, նաև ԱՄՆ-ում հենց մեդիալ աշխատավարձի վրա են շեշտը դնում, որը թեևե ավելի փոքր է, բայց ավելի ճշգրիտ է արտահայտում երկրի կենսամակարդակը և այլ ցուցանիշները։
Կրկնում եմ, որ ԱՄՆ-ի հետ համեմատության ժամանակ նաև ծառայությունների գները պետք է հաշվի առնել, ոչ միան ապարանքների։ Ապրանքների գներով Հայաստանը և ԱՄՆ-ը շատ ավելի մոտ են իրար, քան ծառայությունների գներով։
Հայաստանի տնտեսական իրավիճակը այս ցածր աշխատավարձն է թույլ տալիս ունենալ, բայց նորից եմ ասում, որ պետական ոլորտում աշխատավարձերը շատ ցածր են և դանդաղ են աճում, և՝ ոչ միան պետական ոլորտում։ Այսինքն այստեղ մեծ հաշվով այն աճը որ կա, որոշ առանձին ոլորտներում է գրանցվում և ոչ թե ամբողջ դաշտում հավասարաչափ»,- ասաց Հրանտ Միքայելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Անվանական միջին աշխատավարձով Հայաստանը զբաղեցնում է 6-րդ տեղը ԱՊՀ երկրների շարքում
- «Փաստ». Միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրությամբ Հայաստանում առաջին տեղում Սյունիքի մարզն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան