ՍԷԿՏ-ի սխալ աշխատանքի պատճառով մանկահասակ երեխաների հետ հանգստի մեկնած ծնողներն անընդհատ խնդիրների են բախվում
Մանկահասակ երեխաների հետ հանգստի մեկնող ծնողները հաճախ են բախվում երեխայի խնամքի ու այլ տեսակի նպաստներ չստանալու խնդրին։
Panorama.am-ի խմբագրություն դիմած քաղաքացին հայտնեց, որ անցած տարի Կիպրոսում մի քանի օր հանգստանալու հետևանքով նախ սկսել են չտրամադրել 3-րդ երեխայի մինչև 6 տարեկան աջակցության նպաստը՝ հիմնավորելով, որ երեխան երկրից դուրս է եկել ու չի վերադարձել։
Տևական ջանքերից, գրավոր դիմումներից հետո վերականգնել են աջակցությունը։ Հիմա էլ՝ հանգստի մեկնելուց գրեթ մեկ տարի անց նույն հիմնավորմամբ չեն տրամադրում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ խնդիրն իրենց տիրությում չէ։
«ՍԷԿՏ համակաարգի (Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական-խմբ.)
հետ է խնդիրը, մեր տիրույթում չի, դադարեցվել է խնամքի նպաստը, որը կվերականգնվի միայն դիմումի հիման վրա»,-ասացին նախարարությունից։
Համակարգի սխալ աշխատանքի հետևանքով հետվիրահատական ապաքինման փուլը մարզում՝ մոր խնամքի ներքո անցկացնող քաղաքացին ստիպված հասել է Երևան, որ դիմում գրի՝ նպաստը վերականգնելու համար։