Հարգելի ծնողնե՛ր, ԿԳՄՍ նախարարությունը ձեր երեխաներին զրկեց մտահորիզոն զարգացնող դասագրքից. Սերոբ Խաչատրյան
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է.
«ԿԳՄՍ նախարարությունը զավեշտալի և ապօրինի պատճառաբանությամբ մերժեց Հասարակագիտություն-8 դասագրքի բողոքարկումը։ Մեզ ասում են, քանի որ դասագրքերի տպագրությունը սկսվել է, չենք կարողը լրացուցիչ փորձաքննություն անել։ Սա այն դեպքում, երբ մեր բողոքարկումը նախարարությունը ստացել էր հուլիսի 3-ին։ Երբ մենք հուլիսի 3-ին բողոքարկման դիմում ներկայացրեցինք, դեռ չէիք սկսել դասագրքերի տպագրությունը։ Ինչո՞ւ չընդունեցիք մեր բողոքարկումը։
Ըստ կարգի, նախարարությունը դասագրքերի տպագրությունը կարող էր սկսել հուլիսի 23-ից։ Արդեն անիմաստ է այս ամենի մեջ տրամաբանություն փնտրելը։ Երբ կա պատվեր և կան կամակատարներ, անիմաստ է մասնագիտական լեզվով խոսելը։ Մենք դեռ կշարունակենք պայքարը։ Սպասում ենք նախարարության նոր մերժմանը, որով նրանք ոտնատակ կտան նաև ակադեմիական բարեվարքությունը։
Հարգելի ուսուցիչներ և ծնողներ։ Երբ սեպտեմբերից բացեք Հասարակագիտություն-8 դասագրքերը և այնտեղ ճոռոմ մտքեր կարդաք Մարդու իրավունքների, արդարության, հավասարության, օրենքի մասին, հիշե՛ք, որ ԿԳՄՍ նախարարությունը ձեր երեխաներին զրկեց շատ հետաքրքիր պատմություններով, իրավիճակներով, գծապատկերներով հագեցած, մտահորիզոն զարգացնող, գործնական աշխատանքներով հագեցած դասագրքից, որը առաջին փուլում բացարձակ հաղթանակ էր տարել, սակայն, ցրելով հանձնաժողովը, ստացան ցանկալի արդյունքը»։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը հունիսին ամփոփել էր «Հասարակագիտություն. 8-րդ դասարան» դասագրքի մրցույթը։ Մասնագիտական առաջին հանձնաժողովը երեք դասագրքերից հաղթող էր ճանաչել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի գլխավորած հեղինակային խմբի պատրաստած գիրքը։ ԿԳՄՍ նախարարությունը սակայն չեղյալ էր համարել հանձնաժողովի որոշումը և ձևավորել նոր հանձնաժողով, որն էլ հաղթող դասագիրքն այս անգամ ամենացածրն էր գնահատել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան