«Ժողովուրդ». Փաշինյանի լուսանկարիչների և օպերատորների թիվը գործուղումների ժամանակ ավելի մեծ է, քան դիվանագետներինը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարիչների և օպերատորների թիվը գործուղումների ժամանակ ավելի մեծ է, քան դիվանագետներինը: Հատկապես Գերմանիայի՝ մասնավոր, ապա աշխատանքայինի վերածված այցից հետո «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել վարչապետի ու նրա շքախմբի գործուղումների շարժը։ Փաստաթղթերից պարզ է դառնում, որ բյուջեի վիթխարի դեֆիցիտ ունեցող Փաշինյանը իր հետ տարել է միանգամից երկու լուսանկարչի և երկու օպերատորի, թե ինչ հիմնավորմամբ՝ պաշտոնական փաստաթղթերում չի նշվում:
Գուցե կառավարական լուսանկարիչներից ու օպերատորներից մեկը Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին հատկացված լուսանկարիչն ու օպերատորն է, սակայն դա պաշտոնապես ճշտել չհաջողվեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան