Կառավարությունը 200 մլն դոլարի վարկ կվերցնի Քաջարանի 7 կմ թունելի կառուցման համար
«Այս ծրագրով նախատեսվում է իրականացնել Քաջարենի մոտ 7 ԿՄ երկարությամբ թունելի կառուցմանը և Մ-2 ճանապարհից մինչև թունել 4 կմ կառուցմանը վերակառուցման աշխատանքները»,-կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով հերթական վարկային միկջոցի ներգրավումը:
Նա տեղեկացրեց, որ Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածում հիմա ակտիվ շինարարության փուլ է ընթանում։
«32 կմ-ի 7 հատվածում հիմա տեղի են ունենում ակտիվ շինարարական աշխատանքներ: Այնտեղ կան կամուրջներ, տարբեր ենթակառուցվածքներ, թունելներ՝ մի քանի հարյուր մետրանոց, ավելի փոքր մասշտաբի թունելներ»,-հայտնեց սանոսյանը։
Նա տեղեկացրեց, որ այդ ճանապարահատվածը կառուցելու համար ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի» շրջանակներում ներգրավվելու է 200 մլն դոլարի վարկ։
Նրա խոսքով Գյումրիից դեպի Բավրա հատվածի համար երկու նախագիծ կա, որոնցից մեկը Գյումրին շրջանցողն է, որտեղ կա որոշակի գործընթաց, իսկ Գյումրիից Բավրայի մասով դեռ պետք է քննարկել, թե որ փուլում, ինչ ստանդարտով, ինչպես պետք է կառուցվի, և նախագծային ինչ լուծումներ պետք է տրվեն:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը Ալիևին առաջարկել է քննարկել Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի զարգացումը
- Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական գծի մեջ երեք գործոն խառնում է Թուրքիայի խաղաքարտերը. Վահե Դավթյան