Մեկ ամսում արդյունաբերական ապրանքի ծավալը նվազել է 2.4 %-ով, պատճառը ՔՊ-ական պատգամավորի հետ փոխկապակցված ընկերությունն է
ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024 փվականի առաջին կիսամյակում արձանագրվել է 104 % տնտեսական աճ, և 18.2 % արդյունաբերական ապրանքի ծավալի աճ։
Նույն վիճակագրական տվյալներից պարզվում է, որ հունիս ամսին մայիսի համեմատ արդյունաբերական ապրանքի ծավալը նվազել է 2.4 %-ով, իսկ կիսամյակային բարձր աճը ապահովվել է նախորդ ամիսների ցուցանիշների շնորհիվ։
Հունիսին 10.9 %-ով նվազել է նաև արտահանումը, երբ կիսամյակի կտրվածքով այն աճել է 2.3 անգամ։
Խնդիրն այն է, որ արդյունաբերական ապրանքների արտադրության ոլորտում կտրուկ նվազել է մետաղների արտադրությունը, ինչը պայմանավորված է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարազատներին փոխկապակցված «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ի հետ, որը նախորդ տարվանից ոսկերչական արտադրանքի կտրուկ աճ է ապահովում, բայց իրականում ընկերությունը ոսկու մեծ ծավալների վերաարտահանում է իրականացնում։
Ցուցանիշների նման կտրուկ տարբերությունը բացատրվում է նրանով, որ անհայտ պատճառներով այս ընկերությունը կտրուկ նվազեցրել է ոսկյա իրերի վերարտահանումը։