Վերաարտահանման արդյունքում ՀՀ-ում 2024 թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության աճը կազմել է 10.4 %.
ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին ցուցանիշներով հունվար-հունիս ամիսներին 2023թ. հունվար-հունիսի նկատմամբ արձանագրվել է 10.4 % տնտեսական ակտիվության աճ։
Ըստ հրապարակված ցուցանիշների, առևտրի շրջանառությունը աճել է 22.9 %-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 18.2 %-ով, շինարարության ծավալը 15.7 %-ով։
Հատկանշական է, որ արտահանումն աճել է 2.3 անգամ, իսկ ներմուծումը՝ 86.5 %-ով։
Արձանագրենք, որ արդյունաբերական արտադրանքի ծավալի, արտահանման և ներմուծման նման բարձր աճերը բացատրվում են վերաարտահանմամբ, այլ ոչ թե արդյունաբերական ոլորտի իրական աճով։
Հարակից հրապարակումներ`
- ՀԲ. Հայաստանի տնտեսական ակտիվության իրական աճը դանդաղել է
- ՀՀ տնտեսական ակտիվության աճը կտրուկ դանդաղել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
- Տնտեսական ակտիվությունը շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը. Մարտին Գալստյան
- Տեխնիկա վերաարտահանող ընկերությունները կտրուկ բարելավել են իրենց դիրքերը խոշոր հարկատուների ցանկում
- ԵՄ-ն կարգելի երրորդ երկրներ ապրանքների արտահանումը՝ դրանք Ռուսաստան վերաարտահանելը բացառելու համար
- ԱՄՆ-ից Հայաստանին մեղադրանք է առաջադրվել երկակի նշանակության արգելված ապրանքների՝ չիպերի վերաարտահանման համար