Աճարկուտի դպրոցականները ամեն օր ստիպված պետք է տեսնեն թշնամու դրոշը. Ավագանու անդամ
Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը գրում է.
«Աճարկուտի դպրոցի մոտից եմ լուսանկարել, հեռվում երևացողը՝ ամենաբարձրը, թշնամու դրոշն է։
Կիրանցից սեփականության իրավունքով տներ, հողատարածքներ թշնամուն հանձնելով՝ նիկոլական սրիկայախումբը ոչ միայն Կիրանցը դարձրեց խիստ վտանգված, այլև Աճարկուտը։
Աճարկուտի դպրոցականները ամեն օր ստիպված պետք է տեսնեն թշնամու դրոշը և հոգեբանական տրավմայի ենթարկվեն։
Ոստիկանությունը նաև թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով, պատճառաբանում է անվտանգային խնդիրը»։