Կադաստրի կոմիտեն էլեկտրոնային նոր եղանակով երկու օրում արդեն ընդունել է 1200 փաստաթուղթ. Արմեն Ալեքսանյան
«Կառավարության ծրագրով նախատեսված է, որ 2024 թվականից պետական և ՏԻՄ մարմինների նոտարների կողմից տրամադրվող գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումենրի պետական գրանցման փաստաթղթերը Կադաստրի կոմիտե պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը՝ ներկայացնելով էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակի ընդլայնման աշխատանքները։
Նա տեղեկացրեց, որ այդ նպատակով օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել և սահմանվեց, որ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման անհրաժեշտ փաստաթղթերում ինչպես նաև Հողային օրենսդրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ հողամասի ընդգրկված կամ չընդգրկված լինելու վերաբերյալ տեղեկանքը, հողամասի և շենքերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխման վերաբերյալ որոշումները կազմած, հաստատած, վավերացրած պետական կառույցները, ՏԻՄ-երը և նորտարները Կադաստրի կոմիտե ներկայացվում են էլեկտրոնային եղանակով։
Ալեքսանյանը տեղեկացրեց, որ կառավարությունը որոշմամբ ընդունել էր փաստաթղթերը էլեկտրոնային եղանակավ ներկայացնելու ընթացակարգը, որ սահմանափակող կազմակերպություննեի համար ուժի մեջ է մտել հունիսի 24-ից, իսկ իրավահաստատող փաստաթղթեր ներկայացնող մարմինների համար հուլիսի 24-ից։
Նա տեղեկացրեց, որ Կադաստրի կոմիտեն ներդրել է էլեկտրոնային համակարգ, որի միջոցով համապատասխան մարմինները համապատասխան փաստաթղթերը ներբեռնում են այդ համակարգ, իսկ այն մարմինները որոնք արդն իսկ ունեին փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգ, վերջիններս ինտեգրվեցին նոր ստեղծվածի հետ։
«Այս փոփոխությունների արդյունքում այլևս անհրաժեշտություն չի լինի, որ քաղաքացիները ևս մեկ անգամ այցելեն այդ մարմիններ՝ փաստաթղթերը թղթային տարբերակով ստանալու հայմար, այլ այդ փաստաթղթերի ծածկագրերը կստանան հաղորդագրության կամ էլեյտրոնային փոստի միջոցով, որոնք էլ կներկայացվեն դիմումի հետ։ Այդ ծածկագրերը մուտգաքրելու դեպում նման փաստաթղթերն ինքնաշխատ եղանակով կկցվեն դիմումին»,- ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդականը։
Պարզաբանելով փոփոխությունների արդյունավետությունը՝ Ալեքսանյանը նշեց, որ միայն 2023 թվականին թղթային տարբերակով բերվել է 435 հազար փաստաթուղթ, որոնք կարող են բաղկացած լինել մինչև 40 էջից և ահռելի թղթաշրջանառություն է լինում։
Նա նաև տեղեկացրեց, որ մինչև 2024 թ հուլիսի 24-ն արդեն իսկ ներկայացվել էր 182 հազարչ թղթային տարբերակով փաստաթուղթ, իսկ էլեկտրոնային համակարգը ներդնելու երկու օրվա ընթացքում կոմիտեն ընդունել է 1200 փաստաթուղթ։
Հարակից հրապարակումներ`
- Կադաստրի կոմիտեի Մեղրիի ստորաբաժանումը չի փակվում. Սուրեն Թովմասյան
- Կադաստրի կոմիտեն գործարկել է էլեկտրոնային հարթակներ և բջջային հավելված.Գևորգ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին