Հայաստանյան մանկապարտեզներից մեկում դաստիարակը ծեծում է քնելու պառկած երեխային
Համացանցում արագորեն տարածվող այս տեսանյութում դաստիարակը ծեծում է քնելու պառկած երեխային։
Ըստ կից գրությունների, դեպքը տեղի է ունեցել Վեդի համայնքի կազմի մեջ մտնող Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։
«Արդեն զզվցրիր դու ինձ»,-ծեծելուն զուգահեռ ասում է տեսանյութի կինը՝ մինչ երեխան լացելով փորձում է փախչել նրա ձեռքերից։
Panoarama.am-ը փորձեց կապ հաստատել մանկապարտեզի տնօրինության հետ՝ հասկանալու, արդյոք իրենց մանկապարտեզում է եղել բռնության դեպքը, եթե այո, ե՞րբ, ի՞նչ պատիժ է սպառնում երեխային ծեծի ենթարկած աշխատակցին։ Զանգերը մնացին անպատասխան։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան