Գնալու ենք տեսնենք, թե կարտոֆիլի և կաղամբի հետ պրոբլեմ լինելու է, թե ոչ. Փաշինյան
«Գազն իր հերթին, բայց պետք է դիվերսիֆիկացնել»,- Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ Արաքս գյուղի ֆերմերներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով դեպի գյուղ նոր կառուցված գազատարը։
Համայնքի ղեկավարը և մարզպետը տեղեկացրին, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղից է գազը սուբվենցիոն ծրագրով 18 կմ բերվել գյուղ։
Մինչ այդ գյուղը և հարակից երկու գյուղերն գազաֆիկացված չեն եղել։
Երկու գյուղացու թույլ տվեցին մոտենալ Փաշինյանին, որոնք էլ շնորհակալություն հայտնեցին գյուղը գազաֆիկացնելու համար:
Տեղեկանալով, որ մոտեցող գյուղացիները ջերմոցներ ունեն՝ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չեն փորձում արևային էներգիան օգտգործել։
Ֆերմերները բացատրեցին, որ ջերմոցում այն իրեն չի արդարացնում:
Փաշինյանը համայնքի ղեկավարին և մարզպետին ցույց տվեց չմշակվող հողատարածքները և ասաց. «Այսպիսի բան չպետք է լինի: Հասկացանք, որ մասնավոր սեփականություն է, բայց հողը չպետք է պարապ մնա: Պետք է մեխանիզմ գտնել, որ գյուղացին մշակի, եթե չեք օգտագործում, տվեք ուրիշն օգտագործի»:
Գյուղապետը նշեց, որ Արաքս գյուղն ունի 1000 հեկտար վարելահող, որից 600 հեկտարը ջրի պատճառով չի մշակվում
Գյուղացիներից իմանալով, որ բերքի իրացման խնդիր չունեն՝ Փաշինյանը դիմեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին. «Հիմա գնալու ենք տեսնենք, թե կարտոֆիլի և կաղամբի հետ պրոբլեմ լինելո՞ւ է, թե ոչ։ Բայց հույս ունենք, որ եթե սենց է թրենդը, այնտեղ էլ լավ կլինի»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Առաջիկա օրերին Փաշինյանը նախատեսում է կրկին գնալ Տավուշ՝ տեղի բնակիչների հետ հանդիպելու
- Փաշինյանը Մակրոնի ու Շուլցի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը