Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է, որ կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը։
«Կառավարությունը անցած երկուշաբթի օրվանից՝ հուլիսի 22-ից դադարեցրել է սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ, վարկավորմամբ բնակելի տների կառուցման ծրագիրը։ Այդ մասին լրագրողիս հայտնեցին ծրագրի մասնակից բանկից։ Բանկից հայտնեցին ՝ հավանական է, որ օգոստոսից վերսկսվի ծրագիրը, սակայն նոր պայմաններով, այսինքն՝ ծրագրի մասնակից վարկառու և համավարկառու ամուսինների տարիքների գումարը չպետք է գերազանցի 75-ը։
Նիկոլ Փաշինյանը որպեսզի Ադրբեջանին անօրինական հանձնված 4 գյուղերի և Կիրանցի տարածքների համար սահմանագոտու բնակիչների զայրույթը մեղմի, հայտարարեց, որ բարձրացվում է բնակելի տների կառուցման համար պետության կողմից սուբսիդավորվող առավելագույն գումարի չափը, այն 16 միլիոնից դարձնելով 21 միլիոն դրամ։
Դա վերաբերում է միայն Տավուշի մարզի Կիրանց․ Բաղանիս, Ոսկեպար և Բերքաբեր գյուղերի բնակիչներին։ Բնակարանի կարիք ունեցող սահմանագոտու բնակիչները դժգոհում են, որ նշված ծրագրին մասնակցելու համար իրենք պետք է ունենային կառուցվող տան նախագիծ, այլ փաստաթղթեր, սակայն դրա գումարը չունեին և չկարողացան մասնակցել ծրագրին։
Իրականում ծրագրի վաղաժամկետ դադարեցման պատճառը պետական բյուջեում ահռելի դեֆիցիտն է, որի հետևանքով սահմանագոտու բնակելի տների կառուցապատման ծրագրի պայմանները փոփոխում են, որպեսզի դրանց հնարավորինս քիչ թվով ընտանիքներ մասնակցեն։Տավուշի սահմանագոտու բնակիչների մեջ անհիմն լուրեր կան, որ սահմանագոտում բնակելի տների կառուցման ծրագրի գումարներն իբր Ադրբեջանն է տվել՝ Կիրանցի, Բաղանիս-Այրումի,Ոսկեպարի, Բերքաբերի սահմանամերձ տարածքները հանձնելու դիմաց»,-ասվում է գրառման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրով ունենք 1330 շահառուների հայտեր. Նարեկ Մկրտչյան
- 350 ընտանիք սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրի շահառու է