Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին
Արտաքին ուժերը նյարդացել են, քանի որ Վրաստանի ղեկավարությունը հրաժարվել է «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի սպանության փորձի վերաբերյալ պետական անվտանգության ծառայության հետաքննությունը։
Չորեքշաբթի օրը Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ հետաքննում է Իվանիշվիլիի սպանության նախապատրաստումը։ Հետախուզական ծառայության տվյալներով՝ այս վաչժանքը կազմակերպել և ֆինանսավորել են Ուկրաինայում բնակվող վրացի նախկին պաշտոնյաները։
«Մեզ համար կարևոր է բոլոր միջոցները ձեռնարկել նման փաստերը կանխելու համար... Պետական կառույցները Վրաստանում աշխատում են ինչպես հարկն է, մենք ունենք բոլոր ռեսուրսները նման ծրագրերին դիմակայելու համար։ Ինչ վերաբերում է նրան, թե ում մոտ կարող եր ծագել նման նպատակ, ապա ասեմ որ մենք տեսնում ենք, թե ում մոտ ինչ շահեր կան Վրաստանի հանդեպ։ Ուղղակի ջանքեր են գործադրվել՝ բացելու երկրորդ ճակատը (Ռուսաստանի դեմ), ինչը մենք չարեցինք, և դրա պատճառով կոնկրետ ուժերը նյարդայնացած են»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի արդարադատության նախարարը հայտնել է Սաակաշվիլու առողջական վիճակի բարելավման մասին
- Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստել են Թրամփի և Ֆիկոյի դեմ հարձակումների կազմակերպիչները. Կոբախիձե
- Բիձինա Իվանիշվիլին հնարավար է դառնա Վրաստանի նախագահ