Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը. ՈւՂԻՂ
Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Բացման արարողությունը կսկսվի մասնակից երկրների հավաքականների շքերթով։ Սեն գետում նրանք մոտ 100 նավակներով կանցնեն 6 կմ տարածություն Աուստերլիցի կամուրջից մինչև Իենի կամուրջ։
Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող Տրոկադերո հրապարակում տեղի կունենա արարողության պաշտոնական մասը։ Արարողության ռեժիսորը հայտնի ֆրանսիացի բեմադրիչ Թոմաս Ջոլին է։ Հայտնի է, որ Էդիթ Պիաֆի La Vie en rose երգը կկատարեն երգչուհիներ Սելին Դիոնն ու Լեդի Գագան։
Մոտ 60 հազար ոստիկան և զինվորական կապահովի Փարիզի կենտրոնի անվտանգությունը բացման արարողության ժամանակ, որին Սեն գետի երկայնքով և կամուրջների վրա տեղադրված տրիբունաներից կհետևի մոտ 300 հազար հանդիսական։
Հայաստանի հավաքականը շքերթում ըստ այբբենական կարգի կլինի 13-րդը։ Հայաստանի հավաքականի դրոշակակիրները կլինեն բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ու լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը։
Ուղիղ ետերը Հ1-ի եթերում՝ հետևյալ հղումով https://www.1tv.am/hy։
Հարակից հրապարակումներ`
- Դեռ չեմ կարողանում պատկերացնել, որ նրանք կարող էին ինձ դուրս թողնել Օլիմպիական խաղերից. Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ
- Օլիմպիական խաղերի բացման օրը հրդեհումների պատճառով Ֆրանսիայում գնացքների երթևեկությունը խափանվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին