Օլիմպիական խաղերի բացման օրը հրդեհումների պատճառով Ֆրանսիայում գնացքների երթևեկությունը խափանվել է
Օլիմպիական խաղերի բացման օրը Ֆրանսիական արագընթաց գնացքների (TGV) շարժը խափանվել է մի շարք գծերում անցած գիշեր դիտավորյալ հրկիզումից հետո։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հաղորդում է BFMTV-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի ազգային երկաթուղիների ընկերության (SNCF) հաղորդագրությունը:
Ուրբաթ երեկոյան Փարիզում տեղի կունենա ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։
«Այս գիշեր SNCF-ը դարձել է մի քանի միաժամանակյա չարամիտ գործողությունների զոհ, որոնք ազդել են Ատլանտյան, Հյուսիսային և Արևելյան արագընթաց գնացքների գծերով երթևեկության վրա: Դիտավորյալ հրկիզումները կատարվել է մեր օբյեկտները վնասելու նպատակով»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ալեքսանյանն Օլիմպիական խաղերում ըմբիշների կոլաժի Եվրոպայի դեմքն է
- Փարիզ-2024. Հայաստանի օլիմպիական հավաքականի ծանրորդները
- Ֆրանսիացի հրշեջները գործադուլ կանեն Օլիմպիական խաղերի բացման օրը