Մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութը ոստիկանությունն ուսումնասիրում է
Համացանցում տարածվող տեսանյութը, որտեղ մանկապարտեզի աշխատակցուհին ծեծում է դեռ չքնած երեխային, ՆԳՆ ոստիկանությունում տեսել են։
«ՆԳՆ ոստիկանությունում նշված դեպքով չկա հաղորդում։ Տեսանյութն էլ ուսումնասիրվում է։ Հավելյալ կտրվի տեղեկատվություն»,-Panorama.am-ին ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ըստ տեսանյութին կից գրությունների, դեպքը տեղի է ունեցել Վեդի համայնքի կազմի մեջ մտնող Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում։
«Արդեն զզվցրիր դու ինձ»,-ծեծելուն զուգահեռ ասում է տեսանյութի կինը՝ մինչ երեխան լացելով փորձում է փախչել նրա ձեռքերից։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան