Անցած մեկ օրվա ընթացքում գրանցվել է 9 վթար, 2 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել վնասվածքներ
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 2 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նման տվյալներ է հրապարակել ՆԳՆ ոստիկանությունը՝ ներկայացնելով հանրապետությունում հուլիսի 25-ից 26-ն օպերատիվ իրավիճակը։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 25-ից 26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 124 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 36, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 10-ական, ֆիզիկական ներգործության՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու ու հոգեկան ներգործության՝ 6-ական, 4 շենքերի կամ շինությունների կառուցումը կասեցնելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու՝ 4, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, զենք-զինամթերքի առգրավման և սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, մարդու առևանգման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման ու աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, շորթման, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, կեղծ ապացույցներ ներկայացնելու, նոտարին սուտ տեղեկություններ հաղորդելու, կեղծ եզրակացություն տալու, սուտ ցուցմունք տալու, սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու, փաստաթղթի կեղծիքի, սուտ մատնության և ծնողից երեխային ապօրինի բաժանելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և վրաերթի՝ 1-ական 1 դեպք։
Հարակից հրապարակումներ`
- Ողբերգական վթար Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին. Զոհերից մեկը երեխա է
- Ողբերգական վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին