
«Հայաստանի օլիմպիական տան» դեմքը Յուրի Ջորկաեֆն է
Փարիզի 2024 թ. ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին ընդառաջ Ֆրանսիայի մայրաքաղաքում այսօր պաշտոնապես բացվել է «Հայաստանի օլիմպիական տունը»:
«Հայաստանի օլիմպիական տան» դեմքը ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն Յուրի Ջորկաեֆն է:
«Հայաստանի օլիմպիական տունը» կգործի Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում՝ 118 Rue, Courcelles 75017, Paris հասցեում: Հայկական տունը կբացվի ամեն օր՝ ժամը 15:00-ից 23:00-ը: Այդ ժամերին այցելուները կարող են վայելել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումները, հանդիպել հայտնի մարզիկների հետ և ձեռք բերել ատրիբուտիկա՝ աջակցելու հայկական մարզիկներին մարզադաշտերում:
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, պատվո հյուպատոս Դենիս Ջորկաեֆը, Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին