«Ժողովուրդ». Արհեստական Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների.
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կրթական բում խոստացող նախարարությունը չի ընկալում պահի լրջությունը և արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում, որը կլինի քաղաք՝ առանց ուսանողների: «Ժողովուրդ» օրաթերթը Գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալներից պարզեց, որ հանրապետության տարբեր բուհեր այս տարի դիմել են 14 հազար 332 դիմորդներ։ Մինչդեռ, ուսումնական հաստատություններում հատկացված տեղերի քանակը եղել է 16 հազար 38, որից անվճար է եղել 2 հազար 117-ը, վճարովի՝ 13 հազար 921-ը։
Այսինքն՝ մեծ թվով թափուր տեղեր են մնացել համալսարաններում՝ ավելի քան 6 հազար 300 վճարովի և 271 պետական պատվերով։ Եթե կոպիտ հաշվարկ իրականացնենք, ապա կտեսնենք, որ թափուր է մնացել հաստատված վճարովի տեղերի գրեթե կեսը։ Այս ցուցանիշը մտահոգիչ պետք է լինի, հատկապես այն դեպքում, երբ նախարարությունը մտադիր է ստեղծել 80 հազար ուսանող ունեցող Ակադեմիական քաղաք։
2020-2022 թվականներին 21 հազար անվճար տեղերից թափուր էր մնում 12-13 հազար տեղ։ Կարճ ասած՝ կրթությունը դանդաղ, բայց անկում է ապրում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան