Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան
Լրագրող Անի Գևորգյանը, որը հիմա Կիրանցում է, տեղեկացնում է, որ ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում փորձում են խոչընդոտել լրագրողներին, իսկ բնակիչներին՝ վախեցնել։
«Երկու ամիս առաջ ,երբ ես Կիրանցում էի այս պատը չկար և ես ազատ քայլում էի, գնում էի դեպի կամրջի հատված։ Բայց, ինչպես գիտեք, կամուրջն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, այստեղ արդեն պատ է դրված, գյուղը փաստացի կիսված է։ Նշեմ, որ արդեն երկու ժամից ավելի է գյուղում ենք։ Մեր ամեն քայլը հետևում են ԱԱԾ աշխատակիցները, փորձում են խոչընդոտել, նույնիսկ այն պարագայում, երբ գնում ենք բնակիչների տուն։ Նրանց հորդորում են, որպեսզի չխոսեն։ Քիչ է կիրանցեցիներին վտանգի առաջ են կանգեցրել, թշնաում առաջ են կանգնեցրել, հիմա էլ իրենք են բնակիչների փորձում վախեցնել։ Վախեցնելու մեխանիզմներից մեկն էլ այն է, որ փոխհատուցումներն ամբողջությամբ չեն տալիս, մաս-մաս են տալու։ Այստեղ խոսվում է,որ մաս- մաս տվել են։ Այսինքն՝ գյուղացիներին պահում են վախի մեջ՝ մի կողմից թշնամին, մյուս կողմից մեր ԱԱԾ աշխատակիցները թույլ չեն տալիս բնակիչներին՝ շփվել լրատվամիջոցների հետ»,- ասաց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։