Երբ մանկապարտեզների քնասենյակներում տեսախցիկ դնելու հարցը կքննարկեք․ Աննա Ջավախյան
Երևանի ավագանու նախկին անդամ Աննա Ջավախյանն, անդրադառնալով Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում տեղի ունեցած դեպքին, գրում է․
«Չեմ ուզում տեսագրությունը ես էլ տարածել, ինձ համար դա սահմռկեցուցիչ է։ Գիտության ու տեխնիկայի զարգացման 21֊րդ դարում մանկապարտեզային բռնությունը չկանխելն անճարությունից չէ, դա հանցավոր միտում է։ Շարունակեք ձգձգել ու տեսախցիկներ չտեղադրել, խելոք դեմքով էթիկայից խոսել, երբ քնասենյակներում տեսախցիկ դնելու հարցը կքննարկեք։ Դուք ձեր սեփական երեխաներին ապահովագրել եք, ապրեք, ուրիշի երեխայի աղիողորմ լացը ձեզ ի՞նչ...
Երեխային ծեծող կինը հավանաբար կհեռացվի աշխատանքից, ձևական մի քրեական գործ էլ երևի կբացեն, որը վաղ թե ուշ կկարճեն։ Իսկ էն դաստիարակների մասին, ովքեր ֆիզիկական կամ հոգեբանական բռնության են ենթարկում երեխաներին մանկապարտեզի պատերի ներսում ու չեն նկարահանվում, ոչ ոք էլ չի իմանա։ Որ իմացանք, պիտի գործից հանեն, նոր դաստիարակ գտնեն, մասնագետ էլ չկա, զահլա գործ ա... Այ սա է եղել էսքան տարիների մոտեցումը, դրա համար էլ բռնությունը վերանալու միտք էլ չունի...»։
Հարակից հրապարակումներ`
- Երեխայի շահից ելնելով` ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված բռնության տեսանյութը
- Մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութը ոստիկանությունն ուսումնասիրում է
- Հայաստանյան մանկապարտեզներից մեկում դաստիարակը ծեծում է քնելու պառկած երեխային