Ավտովթարի հետևանքով մահացել են հայրը, մայրը և նրանց 7-ամյա որդին
Այսօր՝ հուլիսի 26-ին, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվածները ընտանքի անդամներ էին՝ հայր, մայր և 7-ամյա երեխա։
Oragir.News-ին հայտնի է դարձել, որ ընտանիքը բնակվում էր Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում։
«Իրենք Լոռու մարզի Սպիտակ համայնքից էին, քանի որ ամուսինը՝ զինվորական էր, Գյումրիում էր ծառայում, տեղափոխվել և բնակվում էին Գյումրիում։ Մոտ 10 տարի առաջ էին ամուսնացել, մեկ երեխա ունեին՝ 7-ամյա Դավիթը, որը ցավոք հիվանդանոցում մահացել է։ Իրենք շատ լավ ընտանիք էին, հավատս չի գալիս, որ նման բան է եղել․․․»,- ասաց զոհված ընտանիքի մտերիմներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- Անցած մեկ օրվա ընթացքում գրանցվել է 9 վթար, 2 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել վնասվածքներ
- Ողբերգական վթար Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին. Զոհերից մեկը երեխա է