Հուլիսի 29-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳն-ից։
«Կայանալու է Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, Արարատ Միրզոյանը կմասնակցի և ելույթով հանդես կգա Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին:
Ծրագրված են նաև հանդիպումներ Կիպրոսի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ»,- ասվում է հաղորդագրությունում: