Թուրքիան հրթիռակոծել է Սիրիայի հյուսիսի 15 գյուղերում տեղակայված քրդական զորքերի դիրքերը
Թուրքական բանակի հրետանին կրակ է բացել Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի վրա։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես հայտնում է Firat գործակալությունը, 15 գյուղ, որտեղ ապրում են Աֆրինի շրջանի բռնագաղթած քրդերը, 2018 թվականին այն թուրքական զորքերի կողմից գրավելու հետևանքով, հայտնվել են կրակի տակ։
Հարվածներ են հասցվել նաև Մանբիջ քաղաքում (Դամասկոսից 450 կմ հեռավորության վրա) սիրիական բանակի և Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի քրդական ստորաբաժանումների պաշտպանական գծերին, ինչի հետևանքով մեկ զինծառայող և մեկ աշխարհազորային վիրավորվել է։
Հուլիսի 25-ին Հալեպի հյուսիսում գտնվող Աազազ շրջանում հրաձգություն է տեղի ունեցել Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական ընդդիմության զինված ուժերի և SNA ստորաբաժանումների միջև։ Սպանվել էր վեց թուրքամետ զինյալ, այդ թվում՝ մեկ դաշտային հրամանատար։ Քրդերի շարքերում զոհվել է մեկ զինյալ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան և Ռուսաստանը բանակցում են Սիրիայի հյուսիսում համատեղ պարեկությունը վերսկսելու շուրջ
- Սիրիական կողմը ճիշտ է. եթե իսկապես խաղաղության բանակցություններ են, ապա պետք է իրական քայլ անեն թշնամիները. Գեղամյան
- Սիրիայի քաղաքները Երևանի փորձառության անհրաժեշտությունն ունեն․ Նորա Արիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան