«Ժողովուրդ». Առաջիկա օրերին Փաշինյանը նախատեսում է կրկին գնալ Տավուշ՝ տեղի բնակիչների հետ հանդիպելու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին պատրաստվում է կրկին գնալ սահմանամերձ Տավուշի մարզ: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն շաբաթ-կիրակի որևէ մարզ այցելելը «ավանդույթ» է դարձրել ամառային շրջանում: Տավուշի մարզ նրա վերջին այցը հուլիսի 6-ին էր, որի ընթացքում վարչապետը գնացել էր սահմանազատման արդյունքում կիսված Կիրանց գյուղ:
Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը նախատեսում է կրկին գնալ Տավուշ՝ տեղի բնակիչների հետ հանդիպելու: Վարչապետի օրակարգում է նաև այցելությունն Արմավիրի մարզ. թե ինչ պլաններ կան Թուրքիայի հետ սահմանակից Արմավիրի մարզի մասով, դեռևս չի հաղորդվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան