Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է
Հայաստանում Իրանի դեսպանը հերքել է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը։
«Մեհր» գործակալության փոխանցմամբ, Մեհդի Սոբհանին նման լուր տարածող աղբյուրները համարել է ոչ հավաստի լրատվամիջոցները, որոնք կեղծ տեղեկություններ հրապարակելու և Իրանի Իսլամական Հանրապետության մասին կանխակալ վերլուծություններ անելու «հարուստ փորձ» ունեն։
Սոբահանին նշել է, որ նման լուրերի հրապարակման նպատակն է ազդել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա: