Կենտրոնի օդը՝ փոշով ու ազոտի երկօքսիդով լի
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 18-ին, 20-ին, 22-ին և 24-ին, Շենգավիթում՝ հուլիսի 21-ին և 22-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 18-ին և 24-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել։
Նման տվյալներ է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ ներկայացնելով Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 18-24-ն ընկած շրջանում։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 22-ին։
Ծծմբի երկօքսիդների պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան