Կիրանցում տրված կադաստրի վկայականները օրենքով համարվում են ճիշտ և ունեն ապացուցողական ուժ. Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչ
«Օրենքով նախատեսված է, որ դրանք համարվում են ճիշտ և ունեն ապացուցողական ուժ քանի դեռ դատարաններով անվավաեր չեն ճանաչվել այդ գրանցումները»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը՝ մեկնաբանելով լրագրողի հարցը, որ Արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ Կիրանցում տրված որոշ կադաստրի վկայականները ճիշտ չեն եղել։
Կոմիտեի ներկայացուցիչը սակայն չբացառեց որ նման դեպքեր կլինեն։
Հիշեցնենք, որ Տավուշում «սահմանազատման» գործընթացի հետևանքով Կիրանցի մի շարք բնակիչների հողեր անցել են Ադրբեջանին՝ չնայած կադաստրի վկայականների առկայությանը։
Ալեքսանյանը չպատասխանեց հարցին, թե ՀՀ ի մյուս հատվածներում սահմանազատման դեպքում այրդյոք հնարավոր է նման դեպքերի կրկնությւոնը
«Մնացած տեղեկատվությանը չեմ տիրապետում», -ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան