ՀՀ ՊՆ. Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
ՀՀ ՊՆ-ից հայտնում են.
«Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ
Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը, չճշտված, սուտ և կեղծ լուրեր չշրջանառել, նմանօրինակ դեպքերում ճշտումներ կատարել պաշտպանական գերատեսչության համապատասխան ստորաբաժանման հետ:
Վերջին օրերին նաև նկատվում է այլ երկրների հատուկ ծառայությունների կողմից օտարալեզու լրատվամիջոցներում Հայաստանի զինված ուժերի գործունեության տարբեր ոլորտներին առնչվող ուղղորդված, ապատեղեկատվություն հանդիսացող հրապարակումների աճի միտում, ինչի կապակցությամբ հանրությանը և ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք լինել զգոն ու հետևել պաշտոնական տեղեկատվությանը»:
Հարակից հրապարակումներ`
- Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ
- Գենադի Տավարածյանն ազատվել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից
- ՀՀ ՊՆ 2 զինծառայող է դանակահարվել և տեղափոխվել հիվանդանոց