Տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի միջոցառումները
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստ է տեղի ունեցել Գավառում.
«ՀՀ Գեղարքունիքի մարզում հուլիսի 26-ին շարունակվել են ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10–ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառումները։ Այդ շրջանակներում Գավառում տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը՝ Արգիշտի Քյարամյանի նախագահությամբ։
Նիստին մասնակցել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազը, ԱԱԾ, ՆԳՆ ոստիկանության կառույցների ղեկավարները, ինչպես նաև` ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների ղեկավար կազմերը։
Կոլեգիայի ընդլայնված նիստում, Քննչական կոմիտեի 10-ամյա գործունեության համատեքստում, քննարկվել են նախաքննական մարմնի ընթացիկ արդյունքները, օրակարգային խնդիրները և ռազմավարական նպատակները...»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձերբակալել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակցին
- Վաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ Սրբազան
- Քննչական կոմիտեն զբաղվում է քաղաքականությամբ․ Ռուբեն Մելիքյան