Արձակուրդ են մեկնել նաև Միրզոյանը, Անդրեասյանը, Մինասյանը
Փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Խաչատրայանի որոշմամաբ, արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին տրամադրվել է 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը ներառյալ:
Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին տրամադրվել է2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 11 աշխատանքային օր՝ 2024 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 13-ը ներառյալ:
Ժաննա Անդրեասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին տրամադրվել է 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 15 աշխատանքային օր՝ 2024 թվականի հուլիսի 23-29-ը ներառյալ և 2024 թվականի օգոստոսի 13-26-ը ներառյալ:
Գրիգոր Մինասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։