Սևան- կինը՝ շոյանքի ու սիրո սպասող. Նազենի Հովհաննիսյան
«Սևանի «մյուս» կողմում իմ տեսած ամենասիրուն ջրերն են ու Հայաստանը: Հայոց աղի արցունքներին հակառակ՝ ամենաքաղցր ջուրը: Վայրկյանում հազար գույն ու եղանակ փոխող Սևանը հաստատ կին է. չէ, տրամադրության փոփոխությամբ չէ, այլ իր հաստատուն էությամբ. միշտ տեղում, միշտ սպասող ու շատ տարբեր, ամեն վայրկյան տարբեր... ու այդքան մերը... իմը»,-գրել է Նազենի Հովհաննիսյանը։
Նա շարունակում է.
«Տաք ավազներին թողնում ես կարոտներն ու մտնում ջուրը՝ գիտակցելով, որ ամենաքաղցր գիրկն ես մտնում, հասկանում ես, որ հավերժությունն էդտեղից է սկսվում, որ Երկինքի պատկերը հենց Սևանն է, որ կա, որ ամենաբարձր լեռների գրկում ծվարած այս գեղեցկուհին քո արյան կոդից ունի, ու որ սիրագարի պես ուզում ես բանաստեղծություններ ձոնել Նրան, բայց իր ալիքների երգն ավելի քաղցր է ու զիլ, քան աշխարհի բոլոր բառերը:
Չի պահանջում, չի ստիպում, լուռ կամ փոթորկոտ միշտ սպասում է....
ու... երևի էդպես էլ չգնահատված ապրում է՝ Երկնքի «ստվերի» ներքո:
Չէ՞, որ մարդիկ վերև են նայում երազելիս, կամ անգամ ցավի մեջ:
Իմ երկնային գեղեցկուհին Սևանն է, ու պետք չեն հազարավոր «Երկինքներ», երբ կա Նա)
Մանկությունից մինչև հասունություն՝ մի անծայրածիր կապույտ երջանկություն, որը երկրիդ կյանքի խորհուրդն է, որին էդպես էլ չճանաչեցին լիարժեք, չգնահատեցին ըստ արժանվույն, չսիրեցին՝ նրան վայել, որին ուզում ես գրկել ու սեղմել սրտիդ մեջ, որ չտանեն... երբեք:
Սևան- կինը՝ այդքան ուժեղ, ու այդքան պաշտպանության կարոտ՝ իր մարդկանցից... թշնամուց... անտարբերությունից...աղտողություններից, իրեն օգտագործող ու մոռացողներից...
Սևան- կինը՝ շոյանքի ու սիրո սպասող, Օվկիանոսներից անջատ, բայց իր սրտով՝ բոլոր օվկիաններից էլ մեծ ու ան սահ ման։
Հ.Գ. Դարանակ գյուղից էլ այն կողմ է էս ափը., թե Ծափաթաղից վերև չեք եղել, ուրեմն չեք ճանաչում հարստությունը, որն ունենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան