«Հրապարակ». Նախընտրական շրջանի շունչն արդեն զգացվում է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քաղաքական ակտիվիստ, ընդդիմադիր Հովհաննես Հարությունյանի անժամանակ մահվան պատճառով անորոշ ժամկետով հետաձգվել է նորաստեղծ «ԱռԱջ» կուսակցության այսօր նշանակված հիմնադիր համագումարը։ Նախաձեռնողները դեռ չեն որոշել, թե երբ այն կանցկացնեն։ Հարությունյանը կուսակցության նախաձեռնող խմբի մեջ էր։
Կուսակցության հիմնադիրները քոչարյանականներ են՝ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներ: Նախաձեռնող խմբի անդամներն են քաղաքական ակտիվիստներ Նարեկ Մանթաշյանը, Սևակ Խաչատրյանը, Լևոն Քոչարյանի գործով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Նրանք թեպետ վստահեցնում են, որ նորաստեղծ ուժը կապ չունի երկրորդ նախագահի հետ, սակայն նախաձեռնողների համակրանքները հայտնի են։ Նկատենք, որ նախընտրական շրջանի շունչն արդեն զգացվում է, վերջին ամիսներին կուսակցաշինական բում է, նորահայտ ուժեր են մեկը մյուսի ետևից ասպարեզ նետվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին